Պլանավորման նախագիծը իր մեջ ներառում է տարածքի պատերի դասավորությունը, հատակի և առաստաղի պլանավորումը, հոսանքի պլանավորումը, սանհանգույցների և հանդերձարանների քանակը, բնակարանի և առանաձնատների դեպքում ննջասենյակների, խոհանոցի, հյուրսանեյակի դասավրությունը և այլն։
Հաճախորդին տրամադրվում է նախագիծ, որն իր մեջ ներառում է տարածքի վերանորոգման հետ կապված յուրաքնչյուր դետա։ Նախագծի յուրաքանչյուր կետ քննարկվում է հաճախորդի հետ, ցանկության դեպքում կատարվում են փոփոխություններ։ Պլանավորման փուլը համարում ենք ավարտված, երբ բավարարել ենք հաճախորդի բոլոր ցանկությունները։
Մենք ստեղծում ենք ամբողջական և ներդաշնակ դիզայնի սխեմա, որը կյանքի է կոչում մեր հաճախորդների տեսլականը։
Պլանավորման փուլից անմիջապես հետո գալիս է դիզայնի փուլը, որի կատարման ընթացքը ևս համաձայնեցվում է հաճախորդի հետ։ Ընտրվում են համապատասխան նյութերը, կահույքը, աքսեսուարները որոնք պետք է տեղադրվեն տվյալ տարածքում։
Մենք տրամադրում ենք 3D պատկերներով ամբողջական նախագիծը, որպեսզի մեր հաճախորդը ամբողջությամբ պատկերացնի արդյո՞ք մենք ստացել ենք այն ինչ նա ուզում էր։
Դիզայնի փուլը համարում ենք ավարտված միայն հաճախորդի վերջնական համաձայնությունից հետո։
Մենք կարևորում ենք մեր կատարած աշխատանքը և մինչև շինարարական աշխատանքների ավարտ մնում ենք մեր հաճախորդի կողքին։
Մեր օգնությամբ մեր հաճախորդները օգտվում են Հայաստանի լավագույն մասնագիտացված խանութների զեղչերից, մենք օգնում ենք Ձեզ ընտրել համապատասխան կահույք և նույնիսկ կահույքը համապատասխանեցնել Ձեր ինտերերին։
Մեզ հետ դուք չէք ունենա որևիցե անհանգստություն վերանորոգման հետ կապված, մենք կօգնենք Ձեզ վայելել Ձեր բնակարանի, առանձնատան կամ աշխատանքային տարածքի վերափոխումը առանց որևէ խոչընդոտի։